Ողջույն սիրելի մանուկ ու բարի գալուստ իմ ու ձեր կայքէջ․։
Այսօր քեզ համար յոււրահատուկ ու տարբերվող հաղորդագրություն ․<նամակ>․կա։Այս
նամակը առանձնահատուկ ուղղված է քեզ։։Աշխարհում այդ նամակը տարբեր կերպ են
անվանում։Մենք հայերս անվանում ենք Աստվածաշունչ։
Իսկ ինչ գիրք է Աստվածաշունչը։ Եկեք իրար հետ միասին սովորենք
Աստվածաշունչ նշանակում է Աստծուց ներշնչված / Աստծու ներշնչանքով գրված/
«Սուրբ գիրք»։Աստվածաշունչ բառը (hունարենն (theopneustos) (theos) — Աստված և
πνεύμα (pneuma) – շունչ բառերից) առաջին անգամ գործածում է Պողոս առաքյալը՝
ասելով. «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության,
ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմոթեոս. 3:16)։Աստվաշածունչը
ճշմարտության աղբյուր և հայտնության հայելի է։
Աստվածաշունչը բաղկացած է Հին և Նոր կտակարաններից -66 գիրք և այն մեկ գիրք է
համարվում <Հին Կտակարան -39 Նոր Կտակարան -27> ։ Սուրբ Գրքի առանցքն ու
կենտրոնը Փրկիչն է՝ Հիսուս Քրիստոսը։
Ինչի նման է այն։
1․Հացի
որովհետև Աստծու հացն այն է, որ երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին»։ ՅՈՎՀԱՆՆԷՍ 6.33
2.Կրակի
Իմ խօսքերն արդեօք կրակի նման չե՞ն կամ մուրճի, որ քար է կտրում ԵՐԵՄԻԱ 23.29
3.Լույսի
Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։ ՍԱՂՄՈՍՆԵՐ 119.105
4.Ոսկու
Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծաքանակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը և մեղրախորիսխը։ ՍԱՂՄՈՍՆԵ 19.10
5.Մեղրի
Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծաքանակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը և մեղրախորիսխը։ ՍԱՂՄՈՍՆԵ 19.10
6.սրի
Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 4.12
Փոքրիկ խաղ
Օգնի գտնել Աստվածաշունչը